ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.05.2014 | 00:24

Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր բոլոր Քեզ հավատացողներին, յուրայիններիս և օտարներին, ծանոթներին և անծանոթներին, կենդանիներին և մեռյալներին, թողություն շնորհի՛ր նաև իմ թշնամիներին և ինձ ատողներին իմ դեմ [գործած] հանցանքների համար և հե՛տ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի արժանի լինեն Քո ողորմությանը, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։


Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 2639

Մեկնաբանություններ